Փարիզ-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները երկու ժամ մնացել են օդանավում փակված (տեսանյութ)

Փարիզ-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները երկու ժամ մնացել են օդանավում փակված (տեսանյութ)

Փարիզ-Ստամբուլ չվերթն իրականացնող «Ատլաս գլոբալ» ավիաընկերության օդանավան այս պահին կանգնել է Փարիզի օդանավակայանում ու թռիչք չի իրականացնում։ Կես ժամ ուշացումով ուղևորներին հրավիրել են օդանավի սրահ, սակայն երկու ժամ է՝ օդանավը տեղից չի շարժվում։ Ուղևորներին էլ պահում են շոգ ինքնաթիռում։ Մեզ ուղարկած տեսանյութում երևում է՝ ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ օդանավից և հայտնվել սպասասրահում, քանի որ օդանավում անտանելի շոգ է և շնչելու օդ չկա։ 

Նշենք, որ սա տարանցիկ չվերթ է, և Ստամբուլից հետո պետք է թռիչքը շարունակվի դեպի Երևան։ Օդանավում, ի թիվս այլ անձանց, գտնվում են նաև մեր հայրենակիցները։ Մենք պարզեցինք, որ միայն երկու ժամ անց ուղևորներին թույլատրել են դուրս գալ սպասասրահ։ Օդանավի կանգնելու պատճառների մասին չեն հայտնում ոչ մի տեղեկություն։