ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Հայաստանում կարգուկանոն հաստատել

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Հայաստանում կարգուկանոն հաստատել

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետ, ով կօգնի Հայաստանի կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Այդ մասնագետը համագործակցելու է ՀՀ Արդարադատության նախարարության հետ եւ նպատելու է բարեփոխումների առաջմղմանը: Այս մասին հայտնում է RT-ն, վկայակոչելով ամերիկյան գերատեսչության պայմանագիրը:

«Խորհրդականը աջակցելու է ՀՀ կառավարությանը նոր հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ դրանց արդյունավետության բարձրացման գործում: Խոսքը վերաբերում է նաեւ ՀՀ ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեին: Այդ հաստատությունները հետաքննելու են կոռուպցիայի դեպքերը եւ կոռուպցիոներներին պատասխանատվության են ենթարկելու»,- ասված է փաստաթղթում:

Խորհրդականը նաեւ խորհրդատվություն է տրամադրելու Հայաստանի իշխանություններին` իրավապահ համակարգում բարեփոխումների մշակման եւ իրականացման գործում: Ի դեպ, խորհրդականի հաստիքին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիները: