Առաջին դասարան կհաճախի 14 հազար երեխա 

Առաջին դասարան կհաճախի 14 հազար երեխա 

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության համար որոշվել է  նախապես ստուգել երեխաների եւ ծնողների տվյալների համապատասխանությունը: Այն մինչեւ մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների եւ ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից: Մինչ օրս stugum.emis.am կայքի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող շուրջ 14 հազար երեխայի եւ նրանց ծնողների տվյալների համապատասխանությունը: Ստուգման համակարգից օգտվող շահառուների ակնկալվող թիվը, սակայն, շուրջ 25 հազար է, հետեւաբար ակնկալվում է, որ առաջիկա օրերին առավել մեծ կլինի ակտիվությունը` ծնող-երեխա կապը հաստատող տվյալների համապատասխանությունը ստուգելու առումով: 

Տվյալների ստուգմանը կհաջորդի բուն հայտագրման փուլը, որը հունիսի 1-ից կսկսվի hayt.emis.am համակարգի միջոցով: Առաջին փուլում մինչեւ հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Առցանց հայտագրման գործընթացը պարտադիր է ՀՀ բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն: