Ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունը 

Ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունը 

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ դաշինքի անդամ երեսուն պետությունների դեսպանները ստորագրել են նշված երկու երկրների՝ դաշինքին անդամակցության արձանագրությունը։ Արարողությունը կայացել է դաշինքի կենտրոնակայանում՝ Բրյուսելում։

Ֆինլանդիան ու Շվեդիան կդառնան դաշինքի լիարժեք անդամներ, երբ բոլոր անդամ պետությունները վավերացնեն այդ արձանագրությունը։ Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ դաշինքի դռները միշտ բաց են նրանց առաջ, ովքեր ուզում են անդամակցել վերջինիս։