20 հազար հրետանային արկ կուղարկեն Ուկրաինային 

20 հազար հրետանային արկ կուղարկեն Ուկրաինային 

Կանադան որոշել է հավելյալ 20 հազար հրետանային արկ ուղարկել Ուկրաինային։ այս մասին հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Անիտա Անանդը։ «Այն զինամթերքը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ից M777 հաուբիցներում կիրառության համար, կուղարկվի Ուկրաինային Կանադայի եւ մյուս դաշնակիցների կողմից»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է նաեւ, որ ուղարկվելիք արկերի ընդհանուր արժեքը կազմելու է 98 միլիոն դոլար։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պնախարար Լլոյդ Օսթինն էր հայտարարել, որ քսան երկիր, ովքեր մտահոգ են Ուկրաինայի պաշտպանությն հարցով, որոշել են այնտեղ ուղարկել զենք-զինամթերքի հավելյալ քանակություն։