«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին

«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում։ ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի»  որոշումը։ Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը։ Չնայած Դոնթի բանաձեւով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝  այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը։

Մեր տեղեկություններով, քննարկում են Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ով տեւական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, նրա դեմ ստատուսներ գրում, ելույթներ ունենում։