Մեծամասամբ ազերիաբնակ Զանջանի նահանգն ու Հայաստանը ծրագրում են խթանել առևտրային հարաբերությունները

Մեծամասամբ ազերիաբնակ Զանջանի նահանգն ու Հայաստանը  ծրագրում են խթանել առևտրային հարաբերությունները

Իրանի Զանջանի նահանգն (մեծամասամբ բնակեցված է ազերիներով) ու Հայաստանը ծրագրում են խթանել առևտրային հարաբերությունները՝ երկու երկրների միջև երկկողմ կապերի զարգացման շրջանակներում:

Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

Զանջանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Ալի Եգանեֆարդը հինգշաբթի երեկոյան լրագրողներին ասել է, որ Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը պատրաստվում է այցելել նահանգ:

Եգանեֆարդը հայտնել է, որ դեսպանի մեկօրյա այցելությունը նախատեսված է հուլիսի կեսերին. գնահատվելու են նահանգի առևտրատնտեսական կարողությունները:

Ըստ նահանգային պաշտոնյայի՝ ուղևորության ընթացքում կանցկացվեն տարբեր ծրագրեր, այդ թվում՝ հանդիպում տնտեսական և մասնավոր հատվածի ակտիվիստների հետ` «ճանապարհ հարթելու Հայաստանի և Կովկասի տարածքում այլ երկրների հետ կապերի ընդլայնման համար»:

«Այցը կանցկացվի Զանջան նահանգի արտաքին առևտրի համար ճանապարհային քարտեզի իրականացման և Հայաստանի և Զանջանի միջև երկկողմ առևտրային կապերի ամրապնդման հետ գծի մեջ», - հավելել է Առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահը։

«Երկու կողմերը պատրաստվում են բանակցություններ վարել առևտրաշրջանառության ընդլայնման, առևտրային պատվիրակություններ ուղարկելու, տնտեսական կարողությունները ստուգելու շուրջ», - Ալի Եգանեֆարդի խոսքերն է մեջբերել «Իռնան»։

«Զանջանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատը ծրագրում է առաջիկայում Հայաստան գործուղել առևտրատնտեսական պատվիրակություն»։

Զանջանն Իրանի ամենամեծ արդյունաբերական շրջանն է։