Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը մասնակցում են ԲԴԽ նիստին

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը մասնակցում են ԲԴԽ նիստին

Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է ԲԴԽ հերթական նիստը։ Օրակարգում Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է։ Նիստին մասնակցում են նաև ԲԴԽ նորընտիր անդամները` Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:

Մամուլում տեսակետ հնչեց, որ նրանք չեն կարող մասնակցել այս կարգապահական վարույթով որոշում կայացնելուն, քանի որ քննությանը չեն մասնակցել, սակայն մենք նկատեցինք, որ երկու նորընտիր անդամն էլ ներկա են նիստին:

Ի դեպ, ԲԴԽ անդամներից միայն Ջհանգիրյանն է, որ դիմակ չի կրում: