Փաշինյանը կայցելի Տավուշ

Փաշինյանը կայցելի Տավուշ

Որոշ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը վաղը՝ օգոստոսի 2-ին կայցելի Տավուշի մարզ: Այց է նախատեսված հայրենի Իջեւան, ինչպես նաեւ սահմանազատված համայնքներ, մասնավորապես Կիրանց: 

Մարզի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ մեկ շաբաթ է նախապատրասվում են այցին, որ հավուր պատշաճի դիմավորեն վարչապետին, ժողովրդական տեսարաններ ապահովեն՝ տպավորություն թողնելով, որ Փաշինյանը վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը: Մարզպետից բացի հատկապես ակտիվ է Իջեւանի գինու կոնյակի գործարանի սեփականատերը, որը հավաքագրում է յուրայիններին, որ դիմավորեն Փաշինյանին: