Դա դարձել է իմ անձնական երազանքը

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղից առաջ վստահություն է հայտնել թիմի ուժերի նկատմամբ։ Նրա խոսքով՝ մրցակցությունը սկսվում է հավասար դիրքերից, և «Ինտերն» ունի բոլոր հնարավորությունները առաջ գնալու։
«Չեմպիոնների լիգան մեզ համար երազանք է, որը կարող է դառնալ իրականություն։ Մենք ուրախ ենք, բայց պետք է հիշենք՝ պայքարը դեռ չի ավարտվել։ Ինձագիի գլխավորությամբ մեր թիմն այսօր Եվրոպայում իր լավագույն տեսքն ունի»,- ասել է Մարոտան։
Նա նաև նշել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթն իր կարիերայի ամենամեծ նպատակներից մեկն է։ «Դա միակ մրցաշարն է, որը դեռ չեմ նվաճել։ Ու հենց այդ պատճառով դա դարձել է իմ անձնական երազանքը։ Եվ ես հավատում եմ, որ երազանքները կարող են իրականանալ։ Հիմա «Ինտերը» պետք է ամբողջ ուժով հավատա իրեն, հավատա իր հնարավորություններին՝ «Բարսելոնայի» նման մրցակցի դեմ խաղերում»,- ընդգծել է Մարոտան։
Կարծիքներ