Զոհրաբ Մնացականյանը ցավակցական ուղերձ ե հղել Շրիլանկայի ժողովրդին

Զոհրաբ Մնացականյանը ցավակցական ուղերձ ե հղել Շրիլանկայի ժողովրդին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին: Ինչպես հաղորդում է Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը: «Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը: Շրի Լանկայի կառավարությանը  և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»: