Ռուսաստանում 2 օդանավակայան դադարեցրել է թռիչքները
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09:31-ից Արկտիկայում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մուրմանսկի օդանավակայանի, իսկ 10:30-ից՝ Խիբինի օդանավակայանի շահագործման վրա, Telegram ալիքում հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը։
Պատճառը թռիչքների անվտանգության ապահովումն է։ Օդային նավահանգիստները ժամանակավորապես չեն ընդունում և չեն ուղարկում թռիչքներ։
Մուրմանսկի շրջանում նկատված անօդաչու թռչող սարքերից մեկը թռչում էր Նորվեգիայից։
Ըստ SHOT-ի՝ այն նկատել են ժամը 23-ի սահմաններում։ Ավելի վաղ այն թռչում էր դեպի Օլենյա օդանավակայան։ Դրանից 2,5 ժամ առաջ Մուրմանսկի շրջանի երկնքում նկատվել էր ևս երկու անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին Արխանգելսկի շրջանի ուղղությամբ։ Նրանց դեմ աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։
Մուրմանսկի և Ապատիտի օդանավակայանների շահագործման սահմանափակումները հանվել են. հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Կարծիքներ