Ուկրաինայի համար զինամթերքի պակասը սպառնում է պառակտել ՆԱՏՕ-ն

Ուկրաինայի համար զինամթերքի պակասը սպառնում է պառակտել ՆԱՏՕ-ն

Սյունակագիր Լիլի Բայերը Politico թերթի համար հոդվածում նշել է, որ Ուկրաինայի համար զինամթերքի արտադրության աշխատատարությունը և դրա պակասը սպառնում է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման:

«Վտանգ կա, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր դաշնակիցները կկատարեն դաշինքի նոր ծրագրերում ներդրումներ կատարելու մասին պայմանավորվածությունները», - ասել է նա։

Ըստ Բայերի՝ այս պահին եվրոպական պետություններն անհանգստացած են զինամթերքի սեփական պաշարների առկայությամբ, մինչդեռ Ուկրաինան պարբերաբար ահազանգում է դաշնակիցների կողմից լրացուցիչ զենքի բացակայության մասին։ Այս խնդիրը լուծելու համար Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է որոշ երկրների համոզել մեծացնել պաշտպանական ծախսերը և տրամադրել տարբեր ռազմական ռեսուրսներ, գրում է հեղինակը։

«Այս ամենը շատ դժվար է։ Ակնհայտ է, որ դա ժամանակ է պահանջում, ինչպես նաև ֆինանսական ներդրումներ », - ասվում է նյութում: