Գալակտիկաներն ունեն իրենց «սիրտն» ու «թոքերը»․ գիտնականներ

Գիտնականները պարզել են, թե ինչպես է տիեզերքում ընթանում երիտասարդ գալակտիկաների զարգացումը, որով նրանք կարողանում են խուսափել անվերահսկելի աճից եւ իրենց գոյության՝ արագ ավարտից։ Տեւական ժամանակ գիտնականների համար անհասկանալի է եղել, թե ինչն է զսպել գալակտիկաների անվերահսկելի ընդարձակմանը։ Նոր հետազոտությունների արդյունքում պարզել է, որ գալակտիկաների մեծ մասի կառուցվածքում կան համակարգեր, որոնք կարելի է անվանել «սիրտ» եւ «թոքեր»։
Գալակտիկայի «սիրտը» հանդիսանում է սեւ անցքը, որից եկող ազդակները կարող ենք հանգեցնել նյութի հոսքերի առաջացման։ Դրանք տատանվում են իրենց առանցքի շուրջ հետ ու առաջ հաճախականությամբ, ինչպես կրծքավանդակը, որը մեր թոքերն ուռեցնում է եւ լցնում օդով։ Տիեզերական այդ «շնչառությունը» բերում է նրան, որ հոսքերի էներգիան լայնորեն փոխանցվում է շրջակա միջավայրին, առաջացնելով ճնշում եւ դանդաղեցնելով գալակտիկական գազի օգտագործումը։ Գալակտիկաների՝ կենդանի օրգանիզմների հետ ուենցած այս նմանությունը հայտնաբերվել է համակարգչային մոդելավորման օգնությամբ։ Գիտնականները ենթադրում են, որ յուրաքանչյուր գալակտիկայի կյանքի տեւողությունը կախված է թե վերջինիս «սիրտն» ու «թոքերը» հանդիսացող սեւ անցքում եղած գեր նյութը ինչ ռեժիմով է աշխատում։
Կարծիքներ