Պակիստանում բալիստիկ հրթիռ են փորձարկել

Պակիստանում բալիստիկ հրթիռ են փորձարկել

Պակիստանում փորձարկել են «Շահին-2» բալիստիկ հրթիռը, որը կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկ։ Այս մասին տեղեկացնում է այդ երկրի ռազմական նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ տարածված հայտարարության, փորձարկումն անցել է բարեհաջող։ Հրթիռը եղել է «երկիր-երկիր» տիպի։ Փորձարկումը եղել է ուսումնական։ Հրթիռի հեռահարությունը 1,5 հազար կմ է։ Առաջին փորձարկումներն իրականացվել են դեռ 2004-ին, իսկ պակիստանյան զինված ուժերի զինանոցում ներառվել են 2014 թվականից։