Գերմանիան իր տարածքում բնակվող փախստականների հետ կապված օրենքներ է փոխել

Գերմանիան իր տարածքում բնակվող փախստականների հետ կապված օրենքներ է փոխել

Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ Գերմանիայի տարածքում բնակվող այն փախստականները, որոնք մշտապես այցելում են իրենց հայրենի երկրներ, կզրկվեն փախստականի կարգավիճակից։ Եթե գերմանաբնակ սիրիացին մշտապես արձակուրդ է գնում Սիրիա, ապա քիչ է հավանական, որ այնտեղ նրան կարող է հետապնդեն։

Ուստիեւ միգրացիոն ծառայություններին գերմանական կառավարությունը հրահանգավորել է կրկնակի ստուգում անցկացնել ամեն մի արտասահմանցու հետ կապված, եթե նման բան նկատվի։ Նա նաեւ ասել է, որ փախստականները կարտաքսվեն, հենց որ իրենց հայրենի երկրներում իրադրությունը կայունանա։