ԱՄՆ-ն մերձերկրային տարածքում միջուկային շարժիչ կհավաքի

ԱՄՆ-ն մերձերկրային տարածքում միջուկային շարժիչ կհավաքի

Պենտագոնի հեռանկարային հետազոտությունների նախագծերի վարչությունը նախատեսում է մերձերկրային ուղեծրում հավաքել եւ փորձարկել միջուկային շարժիչ։ Այս մասին հայտնում է The Aviation Week-ը։ Որպես շարժիչի վառելիք ամենայն հավանականությամբ կօգտագործվի քիչ հարստացված ուրանը, որի մեջ U-235-ի իզոտոպի քանակը 5-20 տոկոս է։ Վառելիքային մասնիկները նախատեսվում է արտադրել ադիտիվ մեթոդով։ Նոր շարժիչները ենթադրվում է, որ օգտագործվելու են այն տիեզերանավերի վրա, որոնք թռչելու են դեպի Լուսին ROAR (Reactor On A Rocket) ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը տրվելու է արդեն հաջորդ տարի։