Գերիներ են վերադառնում

Գերիներ են վերադառնում

Հրապարակի» ստացած հավաստի տեղեկություններով մոտ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։

Մեր տեղեկություններով Բաքվից Երևան է տեղափոխվում 5 նոր ռազմագերի։ Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի արդեն նախկին  հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք՝ առավոտյան ժամը 9-ին Մուրադովը գնացել է ԱԱԾ՝ Արմեն Աբազյանի 50-ամյակը շնորհավորելու։ Օրվա երկրորդ կեսին էր նա պատրաստվում աշխատանքային այցով մեկնել Բաքու։

Հիշեցնենք նաև, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև այս տարվա սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց մասնակցում է Արցախի հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։