Սաուդյան Արաբիան ահռելի ներդրումներ կանի ԱՄՆ տնտեսության մեջ

Սաուդյան Արաբիան ահռելի ներդրումներ կանի ԱՄՆ տնտեսության մեջ

Սաուդյան Արաբիան խոստացել է  600 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսության մեջ։ Այս մասին հայտարարվել է նախագահ Դոնալդ Թրամփի եւ սաուդական գահաժառանգ արքայազն Սալման ալ-Սաուդի հեռախոսազրույցից հետո։ Համաձայն սաուդական աղբյուրների, արքայազն Սալմանը խոստացել է ավելացնել ԱՄՆ ներդրումներն ու ամերիկյան կողմի հետ առեւտուրը՝ հասցնելով այն 600 միլիարդ դոլարի՝ չորս տարվա ընթացքում։

Հնարավոր է այդ թիվը գերազանցի նաեւ 600 միլիարդը։ Կողմերը քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի կայունությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված քայլերը։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան առաջին երկիրն է, որի ղեկավարության հետ Թրամփը այցելել է որպես ԱՄՆ նախագահ՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2017 թվականին։ Հետո նա արդեն կատակով ասել է, որ այդ այցը բերել է ԱՄՆ-ին 450 միլիարդ դոլարի ներդրումներ եւ էլի կընտրի սաուդական միապետությունը եւ կայցելի այնտեղ առաջինը, եթե նորից նախագահ ընտրվի։