Հայտնի են ԲԴԽ նոր անդամների անունները

Հայտնի են ԲԴԽ նոր անդամների անունները

Ավարտվեց դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարեց՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր երկու անդամներն են՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը եւ Ռուբեն Վարդազարյանը։ Վերջիններիս հետ երդվել է նաեւ դատավոր Նախշուն Տավարացյանը։ 

Խունդկարյանը նշեց՝ Տավարացյանը 2018֊ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ այսօր նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։

Նշենք, որ Տավարացյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօր երդվելու է։