Հետ են քաշել զորքերը հակամարտության գոտուց՝ ԵԱՀԿ հսկողությամբ

Հետ են քաշել զորքերը հակամարտության գոտուց՝ ԵԱՀԿ հսկողությամբ

Կիեւում Միացյալ ուժերի շտաբը Դոնբասում հայտարարել է, որ հետ է քաշել զորքերն ու տեխնիկան հակամարտության առաջնագծից՝ ԵԱՀԿ դիտորդների հսկողության պայմաններում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Զորքերի հետքաշմանը հետեւել է ՄՈՒ շտաբի ղեկավար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։ Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ սա դեռ առաջին փուլն է։ Նշենք, որ առաջնագծից հետ են քաշել իրենց ուժեը նաեւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության զորքերը, կրկին հսկողությամբ ԵԱՀԿ դիտորդների։