Լավ լուր՝ միգրանտների համար. ՌԴ-ում զանգվածաբար ընդունում են աշխատանքի
Ռուսաստանում միգրանտների աշխատանքի թույլտվությունների թիվը այս տարվա ինն ամիսներին աճել է գրեթե 40%-ով՝ հասնելով մոտ 120 հազարի։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն։
«2024 թվականի ինն ամիսների արդյունքներով օտարերկրյա քաղաքացիներին տրվել է 120,2 հազար աշխատանքի թույլտվություն, ինչը 41 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներին տրվել է 34,9 հազար փաստաթուղթ [+55% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ]»,- հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ-ին:
Հրատարակությունը նշում է, որ միգրանտների համար աշխատանքի թույլտվությունների թվի ավելացումը պայմանավորված է աշխատաշուկայում կադրերի սակավությամբ։
Ընկերություններն աշխատանքի են ընդունում օտարերկրյա մասնագետների՝ տեղի բնակչության շրջանում համապատասխան կադրեր հավաքագրելու դժվարությունների պատճառով։
Կարծիքներ