Պատգամավորը հրազենային կրակ է բացել պառլամենտում

Պատգամավորը հրազենային կրակ է բացել պառլամենտում

Հարիթիում երկու մարդ է վիրավորվել այդ երկրի Սենատում վարչապետի թեկնածու Ֆրից Վիլյամ Միշելի քվեարկության ժամանակ պառլամենտի պատգամավորներից մեկի կողմից բացված հրազենային կրակի հետեւանքով։ Նշենք, որ Միշելը նշանակվել էր այդ պաշտոնին այս տարվա հուլիսին՝ Հաիթիի նախագահ Ժովենալ Մոիզի կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Վիրավորներից մեկը Associated Press-ի լուսանկարիչն է եղել, մյուսը՝ Սենատի աշխատակազմի աշխատակիցների մեկը։ Պաշտոնակալման եւ քվեարկության արարողությունը խաթարվել է։