Դատվածություն չունենան

Դատվածություն չունենան

ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները «քաղաքականացնելու» մասին «Լուսավոր Հայաստանի» աղմկահարույց նախագիծը, այնուամենայնիվ, իշխանությունները կընդունեն։ Չնայած երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ, եւ իշխանականները որոշեցին դեմ քվեարկել, սակայն նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանին ասել են, որ որոշ «տեխնիկական» շտկումներից հետո այն կընդունեն։

Հիշեցնենք․ առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին՝ 25 տարին լրացել է, 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք ունեն։ Իշխանությունը մտադիր է այս չափորոշիչները փոքր-ինչ համալրել, օրինակ՝ նշել, որ թեկնածուն դատվածություն չպետք է ունենա։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանը վճռական է տրամադրված․ «Չեմ ընդունելու որեւէ առաջարկ, որը կհակասի նախագծի ոգուն, իսկ ոգին այն է, որ հնարավոր լինի համակարգից դուրս մարդկանց էլ նշանակել այդ պաշտոններում»։