Կրակոցները պարբերաբար եղել են 30 տարիների ընթացքում եւ շարունակվում են մինչ օրս. Գարիկ Սարգսյան

Կրակոցները պարբերաբար եղել են 30 տարիների ընթացքում եւ շարունակվում են մինչ օրս. Գարիկ Սարգսյան

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր Երասխ համայնքում, ուր գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում սահմանից, բարձրացվեց եռագույն դրոշը։

Միջոցառման ժամանակ խոսքով հանդես եկավ Սարգսյանը` նշելով, որ այս նախաձեռնության գաղափարը ավելի վաղ ուներ։

«Տեղը պատահական չէ ընտրված. Այստեղ խաչվում է 4 պետությունների խաչմերուկ` Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ ինչ-որ չափով նաեւ Իրան։ Եվ քանի դեռ մեր եռագույնը ծածանվում է այս պետությունների խաչմերուկում, մենք մեսիջ ենք ուղարկում մեր հարևաններին, ամբողջ աշխարհին, որ հայը ամուր կանգնած է իր հողի վրա, որ սահմանամերձ համայնքների մեր բնակիչներն ոչ մի վայրկյան չեն ընկճվել, այդ կրակոցները պարբերաբար եղել են 30 տարիների ընթացքում եւ շարունակվում են մինչ օրս»,-նշեց նա