44 օր է՝ շրջափակված է Հայոց աշխարհի դարպաս դարձած Արցախը

44 օր է՝ շրջափակված է Հայոց աշխարհի դարպաս դարձած Արցախը

Երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է արցախցի երեխաների լուսանկարը, որին կից գրել է.

«Ուժեղ Արցախի ուժեղ բալիկները: Գազ չկա, հոսանքը անջատումներով, անհրաժեշտ դեղորայք և սնունդ: 44 օր է շրջափակված է՝ Հայոց աշխարհի դարպաս դարձած Արցախը»:

Ավելի վաղ երգիչը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհին։

«Սուրմալուն պայթեցրել են, որ մոռացության մատնեն Բերձորի և Աղավնոյի հանձնումը, այս անմարդկային պայթյունն էլ ավեց ևս մի դավադիր ծրագիր իրագործելու համար: Մահ դավաճաններին»,- գրել էր Անդրեն, ապա հավելել էր «մահ դավաճաններին» հեշթեգը: