Ընդդիմության ակցիաները վաղը կվերսկսվեն, տեղն ու ժամը անակնկալ կերպով է հայտարարվելու

Ընդդիմության ակցիաները վաղը կվերսկսվեն, տեղն ու ժամը անակնկալ կերպով է հայտարարվելու

Վաղ առավոտից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիաներն ավարտվեցին։ Քիչ առաջ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողներից լրագրող Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը ակցիաները վերսկսվելու են։ Թե որ ժամին և որտեղից են դրանք մեկնարկելու Մանուկյանը չմանրամասնեց, ասաց, որ անակնկալ է։

Տեղեկացանք նաեւ, որ հինգշաբթի տեղի է ունենալու ավտոերթ՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով: