Դոնալդ Թրամփին երկրորդ անգամ են իմփիչմենտ հայտարարել

Դոնալդ Թրամփին երկրորդ անգամ են իմփիչմենտ հայտարարել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 232 քվեն ընդդեմ 197-ի ձայների հարաբերակցությամբ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է իմփիչմենտ։ Դոնալդ Թրամփը դրանից հետո ելույթ է ունեցել, սակայն իմփիչմենտի մասին ոչինչ չի խոսել։ Սա Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահը արժանանում է միանգամից երկու իմփիչմենտի։ Թրամփին մեղադրում են ապստամբության հրահրման մեջ։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւում ասվում է, որ Թրամփի գործողությունները լիովին համապատասխանում են ԱՄՆ Սահմանադրության մեջ առկա «ծանր հանցագործություններ եւ արարքներ» ձեւակերպմանը։ Թրամփի՝ վաղաժամ պաշտոնազրկման համար անհրաժեշտ է, որպեսզի նրան իմփիչմենտ հայտարարեն նաեւ Սենատում, սակայն Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Միտչ Մակկոնելլը հայտարարել է, որ սենատորները դա չեն անի, քանի որ Թրամփի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունվարի քսանին։ Անհասկանալի է նաեւ այն, թե արդյոք հնարավոր կլինի Թրամփին իմփիչմենտ հայտարարել հետին թվով, քանի որ Կոնգրեսի պրակտիկայում նման նախադեպ չկա։