ՌԴ-ում դպրոցների վրա հարձակումներ են ծրագրել, ձերբակալվածներ կան

ՌԴ-ում դպրոցների վրա հարձակումներ են ծրագրել, ձերբակալվածներ կան

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ուժայինները ձերբակալում ուսումնական հաստատությունների վրա զինված հարձակումների նախապատրաստման մեջ ներգրավված անձանց։

ԱԴԾ-ն ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և Ռոսգվարդիայի հետ համատեղ Ռուսաստանի 81 մարզում իրականացրել է կանխարգելիչ- նախազգուշական միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների շրջանում բռնության, զանգվածային սպանությունների և ինքնասպանությունների գաղափարախոսության տարածումը կանխելուն։

Մոսկվայի և Տյումենի ուսումնական հաստատությունների վրա զինված հարձակումների, ինչպես նաև Կեմերովոյում, Դոնի Ռոստովում և Յոշկար-Օլայում բռնի գործողություններ նախապատրաստելու մեջ ներգրավված վեց քաղաքացիներ են ձերբակալվել։