Հյուսիսային Իրաքում զոհված թուրք դիվանագետն հուղարկավորվել է

Հյուսիսային Իրաքում զոհված թուրք դիվանագետն հուղարկավորվել է

Հյուսիսային Իրաքում ահաբեկչական բռնարարքի  հետեւանքով զոհված թուրք դիվանագետ Օսման Քսեն հուղարկավորվել է Անկարայի Քարշյակ գերեմանոցում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Դիվանագետին հուղարկավորել են պետական պատիվներով, թուրքական պետության բարձրաստիճան ներկայացուցիչների, տեղի հասարակական գործիչքների եւ ընտանիքի անդամների ու բարեկամների ներկայությամբ։