Մասիս Մայիլյանը մեզ դեռ պետք է փաստաթուղթ ներկայացնի

Մասիս Մայիլյանը մեզ դեռ պետք է փաստաթուղթ ներկայացնի

Այսօր Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ էր հանդես եկել ՝ կոչ անելով Արցախի քաղաքացիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք  նախագահի ընտրության երկրորդ փուլին: Հիշեցնենք, որ  առաջին փուլի ընտրության արդյունքներով առաջատար եռյակը Արայիկ Հարությունյան ,  Մասիս Մայիլյան,  Վիտալի Բալասանյան թեկնածուներն են:

Թե ինչ է սպասվում Մասիս Մայիլյանի անակնկալ հայտարարությունից հետո, եւ   եթե նա  որպես նախագահի թեկնածու հրաժարվի  ընտրությանը մասնակցելուց,  փորձեցինք պարզել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանից:

«Մասիս Մայիլյանը մեզ դեռ պետք է փաստաթուղթ ներկայացնի: Նա հայտարարություն արել է, որը իրավական ուժ չունի, միայն մեզ փաստաթուղթ ներկայացնելուց հետո կարող ենք որևէ բան ասել: Առայժմ ես զերծ կմնամ մեկնաբանություն անելուց »,- hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԼՂՀ ԿԸՀ  նախագահը: