«Մեծ Յոթնյակում» ցանկանում են Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ ունենալ

«Մեծ Յոթնյակում» ցանկանում են Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ ունենալ

«Մեծ Յոթնյակի» երկրները հետաքրքրված են, որպեսզի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել են «Յոթնյակի ակումբի» ԱԳ նախարարները` այսօր Լոնդոնում տեղի ունեցած հավաքի արդյունքում: Միաժամանակ նաեւ` «Մեծ Յոթնյակը» ավելացնելու է ջանքերը Մոսկվայի սպառնալից վարքագծին դիմակայելու, կիբերսպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը դիմագրավելու համար: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ «Մեծ Յոթնյակը» կոչ է անում Ռուսաստանին նվազեցնել լարվածությունը Ղրիմում եւ Ուկրաինայում: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ G7 անդամ պետությունները անհանգստացած են Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակից եւ այն սահմանափակումներից, որ կան մամուլի եւ իրավապաշտպանների հանդեպ: