Երիտասարդ գիտնականները կանգնել են խնդրի առաջ

Երիտասարդ գիտնականները կանգնել են խնդրի առաջ

Երիտասարդ գիտնականներն կանգնած են խնդրի առաջ․ նրանց տարկետում չի տրամադրվում։ Այսօր էլ նրանցից ինը գնացել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ հանդիպելու նախարարության իրավաբանական վարչության պետին՝ իրենց խնդրի վերաբերյալ։ 

Նրանցից Սերժ Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դիմել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար, սակայն պատասխան չեն ստացել․ «Մենք ունենք լիքը գրված գիտական հոդվածներ, գիտական զեկույցներով հանդես ենք եկել, այսինքն՝ գիտության մեջ ներդրում ունենք, սակայն մեզ չեն տալիս տարկետում, որովհետեւ Միջին որակական գնահատականի (ՄՈԳ) գնահատականն է ցածր։ Մարդիկ կան, որ ՄՈԳ-ի գնահատականը բարձր է, ունեն գիտական հրապարակումներ, սակայն դրանց մի մասը չի հաշվարկվում։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ 65 բալ է պահանջվում տարկետում ստանալու համար։ Մենք բոլորս հավաքում ենք այդ բալը, բայց բացի դրանից մեզ 9 տոկոս ՄՈԳ է հարկավոր։ Բայց 90 տոկոսից մի փոքր է ցածր, մարդու կա՝ 89 տոկոս է»։

Մեր զրուցակից խոսքով՝ տարբեր համալսարանի ուսանողներ են, արդեն բոլորն էլ ընդունվել են ասպիրատուրա, մագասիտրատուրա․ «Մենք մեկուկես ամիս առաջ մեր հայտերն էինք տվել, որից հետո մերժում է եկել, որից հետո բողոքարկել ենք, որից հետո էլի մերժում ենք ստացել։ Մեզ ասել են՝ ըստ ընթացակարգի գնացեք, մենք այդպես էլ արել ենք։ Նախարարը մի քանի անգամ ասել է՝ մենք օրենքով ենք գնալու։ Հիմա կոնկրետ 9 հոգի ենք էդ խնդրի առաջ կանգնած եւ համախմբված ենք»։