Բաքուն Թեհրանում նոր դեսպան ունի․ նախկինը հետ է կանչվել 

Բաքուն Թեհրանում նոր դեսպան ունի․ նախկինը հետ է կանչվել 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ, Իրանում Ադրբեջանի դեսպան եւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջնի ներկայացուցիչ Բունիյադ Հուսեյնովը հետ է կանչվել։ Նա նշանակվել էր 2016 թվականին։

Մեկ այլ որոշմամբ, Իրանում Ադրբեջանի դեսպան եւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ է նշանակվել Ալի Ալիզադեն։