Վարչապետի տիկնոջ այսօրվա աղմկահարույց գրառումը մեծ ոգեւորություն է առաջացրել ադրբեջանական լրավամիջոցներում: Դրանք ողողված են Հակոբյանի գրառմամբ, հղում անելով ՀՀ վարչապետի տիկնոջը նշում են, թե անգամ վարչապետի տիկինն է խոստովանում, որ Արցախում երեխաներին ստիպում են քաղաքական հայտարարություններ անել:
Նշենք, որ տիկինոջ գրառումը իբր 2020թ-ի մասին էր, բայց հընթացս արցախցիներին դատապարտում էր իրենց երեխաներին այսպիսի հայտարարություններ պարտադրելու համար՝ ասենք «Բացեք կյանքի ճանապարհը մենք ուզում ենք ապրել»՝ ըստ էության այսօրվա հանրահավաքից առաջ մեծ նվեր մատուցելով Ադրբեջանին, որը, ցնծությամբ են ընդունել եւ մեր դեմ զենք են փորձում կիրառել:
