Ինչ նոր պաշտոններ են լինելու ԶՈւ-ում

Ինչ նոր պաշտոններ են լինելու ԶՈւ-ում

Հայաստանի Զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական և արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով նախատեսվում է ներդնել սերժանտական նոր պաշտոններ։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը։

Նոր կարգավորմամբ սահմանվում են գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոնները, ինչպես նաև դրանց վարձատրության գործակիցները։ Զեկուցողի խոսքով՝ սերժանտական համակարգի բարելավման նախաձեռնությունը հիմնված է արևմտյան և արևելաեվրոպական պետությունների զինված ուժերի փորձի վրա։ Այդ երկրներում գնդային մակարդակից բարձր սերժանտների առկայությունը կարևոր դեր է խաղում հրամանատարական ուղղահայաց կառուցվածքի ամրապնդման գործում։

Սարգսյանը նշեց, որ այս փոփոխությունները կնպաստեն ավելի կայուն, արդյունավետ և արհեստավարժ պայմանագրային ծառայության ձևավորմանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագիծը գնահատել է դրական և տվել համապատասխան եզրակացություն։