Թանկացրել է ռուսական նավթի տարանցման տարիֆը

Թանկացրել է ռուսական նավթի տարանցման տարիֆը

Բելառուսի Հակամոնոպոլիստական կարգավորման եւ առեւտրի նախարարությունը 7,6 տոկոսով թանկացրել է ռուսական նավթի տարանցման տարիֆը մագիստրալային խողովակաշարով, որը գտնվում է Բելառուսի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։

Թանկացումն ուժի մեջ է մտնելու այս տարվա փետրվարի 1-ից։ Մինսկում կարծում են, որ նույնիսկ ինդեքսիկացիայի պայմաններում բելառուսական տարանցման տարիֆը ամենացածրերից է ռեգիոնում եւ բացի այդ էլ հաշվարկներն իրականացվում են ռուսական ռուբլով։