Մահացել է մազերի ոճային հարդարման հայտնագործողը

Մահացել է մազերի ոճային հարդարման հայտնագործողը

Մահացել է ֆրանսիացի վարսահարդար, գործարար Պատրիկ Ալեսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նա համարվում է մազերի ոճային հարդարման գյուտարարը։ Ալեսն արդեն 88 տարեկան էր։ Հիշեցնենք, որ Պատրիկ Ալեսը, կամ ըստ անձնագրային անվան՝ Խեսուս Գոնսալեսը, ծնվել է 1930 թվականին Իսպանիայի Սանսանդեր քաղաքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ ստիպված է եղել հաստատվել Ֆրանսիայում, խուսափելով իսպանական քաղաքացիական պատերազմից։ Փարիզում սկսել է աշխատել որպես վարսահարդարման սրահի ցրիչ, եւ կամաց կամաց մասնագիտանալով դարձել մազերի հարդարման աշխարհահռչակ մասնագետ։ Նա սանրվածքներ է արել ամենահայտնի անձանց, ինչպիսիք են՝ Կատրին Դենյովը եւ Ջեքի Քենեդին։ Հանդիսանում է մազերի խնամքի ոլորտում նորարարությունների ստեղծման ու ներդրման առաջամարտիկ։ Ոճային հարդարումը հայտնագործել է 1964 թվականին։