Գործող նախագահը հաղթում է Խորվաթիայում

Խորվաթիայի ներկայիս նախագահ Զորան Միլանովիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 74,66%-ը՝ ըստ ընտրատեղամասերի 99,48%-ի տվյալների մշակման։ Այս մասին հայտնում է հանրապետության Պետական ընտրական հանձնաժողովը (ՊԸՀ)։
ՊԸՀ-ի տվյալներով՝ 6755 ընտրատեղամասերից 6720-ից ստացված տվյալների հիման վրա Միլանովիչը ստացել է 1114383 ձայն (74,66%)։
Անկախ թեկնածու Դրագան Պրիմորացը, որին աջակցում է իշխող Խորվաթիայի դեմոկրատական միություն կուսակցությունը, ստացել է 378 172 ձայն (25,34%)։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 44,16%:
Զորան Միլանովիչը Խորվաթիայի նախագահն է 2020 թվականից։ Մինչեւ 2016 թվականը նա ղեկավարել է Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Միլանովիչը հայտնի է Կիևի հասցեին իր քննադատությամբ, որը հնչում էր դեռևս Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց, ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու և Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումից առաջ։
Ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակիցը մանկաբույժ, դատաբժշկական փորձագետ և բժշկական գենետիկայի մասնագետ Դրագան Պրիմորացն է, ով 2003-2009 թվականներին զբաղեցրել է Խորվաթիայի գիտության, կրթության և սպորտի նախարարի պաշտոնը: Այս ընթացքում նա մի շարք որոշումներ է ընդունել, որոնք ուղղված են կրթության մատչելիության բարձրացմանը և դրական են ընդունվել բնակչության կողմից։
Կարծիքներ