Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի

Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն հայտարարվել է աղետի գոտի, մինչեւ օգոստոսի 18-ը սահմանվել է արտակարգ դրություն։ Այս մասին Բարձրագույն պաշտպանական խորհրդի նիստից հետո հայտարարել է նախագահ Միշել Աունը։ Միաժամանակ նաեւ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կհետաքննի նախօրեին Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունը եւ հինգ օրում կներկայացնի զեկույց այդ մասին։

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբն էլ հայտարարել է, որ բոլոր մեղավորները տեղի ունեցած ողբերգության կհայտնաբերվեն, կենթարկվեն պատասխանատվության եւ կկրեն արժանի պատիժ։ Նա ասել է, որ պարզապես անթույլատրելի է, որպեսզի վեց տարի շարունակ նավահանգստում պահպանվի ավելի քան 2750 տոննա ամոնիումի նիտրատ եւ ոչ մի միջոցառում չձեռնարկվի վերջինիս վնասազերծման եւ անվտանգ ոչնչացման ուղղությամբ։