ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը իրականացնում է լաբորատոր փորձարկումներ

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը իրականացնում է լաբորատոր փորձարկումներ

 ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերի լաբորատոր փորձարկումներն արդեն իսկ անում է։ Պատրաստվում են նաև ուղարկել փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին «Հրապարակին» հայտնեց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Մեր լաբորատոր փորձարկումները մենք վաղուց ենք անում, բայց անկախի (փորձարկումների) համար  ևս անհրաժեշտ են փորձարկումներ՝ արտադրությունը սկսելու համար»,-ասաց Արսեն Առաքելյանը։ Հարցին, թե իրենց լաբորատոր փորձարկումներով՝ որքա՞ն է սխալականությունը, ինստիտուտի տնօրենն ասաց․ «Սխալակակնոթյուն չկա, նույն տվյալներն են, որոնք կան ԱՆ-ի կողմից ախտորոշման համար օգտագործվող թեստերի պարագայում»։ Ինստիտուտը  ստացել է  բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ:

«Վերցնում ենք իրենց կողմից  թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիայի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել։

Այնուամենայնիվ, Covid -19-ի ախտորոշման տեղական  թեստերի արտադրության մեկնարկի կոնկրետ ժամկետի մասին ինստիտուտի տնօրենը կրկին չի կարող խոսել։ 

Բայց չէ՞ որ հիմա շատ նման է հիվանդության պիկին, երբ օրական չորս հարյուրից ավելի մարդ է ախտորոշվում և թեստերի պաշարները մոտենում են ավարտին։ Ի պատասխան՝ Արսեն Առաքելյանն ասաց,որ շատ զբաղված էր, ծանոթանում էր իրենց փորձարկումների տվյալներին, և ժամանակ չունի։