Բոլորը բողոքում են, թե անդունդի եզրին ենք, բայց ինչ-որ բան պետք է նախաձեռնել

Բոլորը բողոքում են, թե անդունդի եզրին ենք, բայց ինչ-որ բան պետք է նախաձեռնել

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը: Բանախոսներից Լուիզա Սարգսյանն իր խոսքում նշեց.

«Բոլոր ժամանակներում հասարակության ներսում կիրառվող բառամթերքը թելադրում է տվյալ հասարակության բարոյահոգեբանական վիճակը, մտածելակերպը: Բազմաթիվ սրտացավ մարդիկ հետազոտություններ են անցկացրել և եկել են այն եզրահանգման, որ այսօր ՀՀ-ում ամենաշատ օգտագործվող բառերն են՝ «ֆոբիա», «փող չկա», «անդունդի եզրին ենք», «նեւրոզ», «դեպրեսիա», ինչպես նաև մի շարք ոչ եթերային բառեր ու արտահայտություններ: Ատելությունն ու թշնամանքը Հայաստանից անբաժան են դարձել:

Արման Աբովյանն իր խոսքում նշեց, որ համերաշխություն չի նշանակում հնազանդություն, այդ տրամաբանությամբ՝ այլ կարծիք հայտնելն էլ չպետք է դիտարկվի որպես թշնամանք: Բայց մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ ոչ մեկը չունի այլակարծության իրավունք: Ընտանիքներում, շրջապատներում, աշխատավայրերում ամենուր այդպես է: Բոլորը բողոքում են, թե անդունդի եզրին ենք, բայց ինչ-որ բան պետք է նախաձեռնել: Կամուրջ ասվածի միջոցով մենք պետք է մարդկանց խոսելու իրավունք տանք, սա մի հարթակ է, որտեղ մարդիկ պետք է կարծիք հայտնեն, հարկ եղած դեպքում՝ առողջ քննադատեն, առողջ մրցեն», - նշեց Լուիզա Սարգսյանը։

Նկատենք, որ նախաձեռնության անդամներն են Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը, Ռաֆայել Հունանյանը, Աննա Մխիթարյանը։