Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

-  12 անշարժ գույք. 
-  3 շարժական գույք. 
-  723 միլիոն դրամ:

ՀՀ դատախազություն