Նախագահի թեկնածուներից ով որքան ձայն է ստացել

Նախագահի թեկնածուներից ով որքան ձայն է ստացել

Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար՝ պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին:

Արցախի մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակցել է 76 728 ընտրող: Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2625:

Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4)

3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե  (14.7 տոկոս)

4. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 1873 (2.56 տոկոս)

5. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի – 1683 (2.3 տոկոս)

6. Խանումյան Հայկ Ռուբենի – 962 (1.3 տոկոս)

7. Բադասյան Վահան Միքայելի – 743 (1 տոկոս)

8. Բաբայան Դավիթ Կլիմի – 587 (0.8 տոկոս)

9. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի – 368 (0.5 տոկոս)

10. Բալայան Քրիստին Գրիգորի – 202 (0.3 տոկոս)

11. Դադայան Աշոտ Էդուարդի – 198 (0.3 տոկոս)

12. Լալայան Բելա Լաերտի – 162 (0.2 տոկոս)

13. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի – 141 (0.2 տոկոս)

14. Ամիրյան Սերգեյ Վասիլիի – 106 (0.2 տոկոս)