Էրդողանն ընդհատել է Թրամփին ու ուղղել նրա սխալը

Էրդողանն ընդհատել է Թրամփին ու ուղղել նրա սխալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Թրամփն ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել է, որ Թուրքիան չորս միլիարդ դոլար է ծախսել՝ սիրիացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այդ պահին Էրդողանը ընդհատել է Թրամփին ու ասել, որ ոչ թե չորս, այլ քառասուն միլիարդ դոլար է ծախսել։