Հուսով ենք, որ սա պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար. Զախարովա

Հուսով ենք, որ սա պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար. Զախարովա

«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2020-2022 թվականներին ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,-նշել է նա։