Պետք է հակահարված տանք Ֆրանսիային, Իրանին և ՀՀ-ի հովանավորներին․ Բաքվի նոր հիստերիան

Պետք է հակահարված տանք Ֆրանսիային, Իրանին և ՀՀ-ի հովանավորներին․ Բաքվի նոր հիստերիան

Ադրբեջանում կրկին հիստերիա են բարձրացրել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունած հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ։ Այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Նագիֆ Համզաևը իր համերկրացիներին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները և չօգտվել դրանցից։ 

Նա նաև հորդորել է բողոքի նոտա հղել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատգամավորներին. 
«Վերջերս մենք տեսնում ենք, որ Լաչինի ճանապարհով զենք է փոխադրվում դեպի այն շրջանները, որտեղ գտնվում են «անջատողականները»։

Երեկ հայտնի դարձավ, որ այնտեղ են մեկնել նաեւ ռազմական մասնագետներ Իրանից։ Որոշ ժամանակ անց լրատվամիջոցներից կլսենք, որ ադրբեջանական երկնքում արդեն իրանական կամ ֆրանսիական անօդաչու սարքեր են։ Մենք դա չպետք է հանդուրժենք։ Այս թակարդները պետք է վերացնել։ Մենք պետք է վճռական հակահարված տանք և՛ Ֆրանսիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանի բոլոր հովանավորներին»։