Ադրբեջանցի սահմանապահներ՝ ռուս խաղաղապահների փոխարեն․ Բաքուն սպառնում է պատերազմո՞վ

Ադրբեջանցի սահմանապահներ՝ ռուս խաղաղապահների փոխարեն․ Բաքուն սպառնում է պատերազմո՞վ

«Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող ճանապարհին պետք է տեղակայվեն մեր սահմանապահները և տեղադրվի մեր մաքսակետը։ Եթե ​​Հայաստանը միջանցք չի տրամադրում Նախիջեւան մեկնող ադրբեջանցիներին, ապա ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ Հայաստանից եկող հայերն ազատ անցնեն»։

Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր Ռազի Նուրուլլաեւը, հայտնում է ԱՊԱ-ն։ Պատգամավորը կարծիքով, Ադրբեջանը պետք է պահանջի ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցման մասին. «Քանի դեռ նրանք Ղարաբաղում են, հայերն այս հարցը կօգտագործեն իրենց նպատակների համար։ Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ուղղակի խոչընդոտ է խաղաղ գործընթացին»։

Պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին նույնպես նշել է, որ Ղարաբաղ տանող ճանապարհին պետք է ստեղծվեն Ադրբեջանի սահմանային և մաքսային անցակետեր.

«Մենք պետք է ուժեղացնենք վերահսկողությունն այնտեղ. եթե հայերը չեն ընդունում 2020 թվականի նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, ապա չեն ճանաչում պատերազմի ավարտը»։