Երկրաշարժ Թուրքիայում․ զգացվել է նաեւ մայրաքաղաքում 

Երկրաշարժ Թուրքիայում․ զգացվել է նաեւ մայրաքաղաքում 

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կոնիայի նահանգի Քուլու շրջանում։ Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 15․46-ին։ Համաձայն թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների, օջախի խորությունը կազմում է 18,73 կմ։ Այն զգացվել է հարակից շրջաններում, ներառյալ՝ մայրաքաղաք Անկարայում։