«Ցտեսություն, Լենին». Լիտվայի նախագահը հեգնել է Ռուսաստանին

«Ցտեսություն, Լենին». Լիտվայի նախագահը հեգնել է Ռուսաստանին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկիրը БРЭЛЛ  (էներգետիկ օղակ. Բելառուսի, Ռուսաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի էներգահամակարգերի զուգահեռ շահագործման համաձայնագիր-խմբ) միջազգային էներգահամակարգից անջատելիս հեգնական տոնով հրաժեշտ է տվել Ռուսաստանին և ԽՍՀՄ առաջին առաջնորդ Վլադիմիր Լենինին:

Համապատասխան տեսանյութը հրապարակել է նրա սոցիալական էջում։

«Ցտեսություն, Ռուսաստան, ցտեսություն Լենին», -ասել է Նաուսեդան։

Դրանից հետո Լիտվայի նախագահը հաստատել է երկիրը БРЭЛЛ  հանրապետության դուրս գալու գործընթացի ավարտը, որը մերձբալթյան երկրները կապում էր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ենթակառուցվածքների հետ։ 
Դա տեղի է ունեցել Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման ժամանակ։